Երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի մասին են նշել այցով Իրանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասիմին։ Հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Ըստ ադրբեջանական քաղաքական գործչի՝ Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին 9 ամիսների ընթացքում ավելացել է 22%-ով:
«Ներկայումս երկու երկրների միջև արտոնյալ առևտրի մասին փաստաթուղթ է նախապատրաստվում։ Ադրբեջանում գրանցված են 100 իրանական ընկերություններ, որոնք բավականին հաջող նախագծեր են իրականացնում։ Պանդեմիան վնաս է հասցրել բոլոր երկրների միջև առևտրային հարաբերություններին, սակայն չի ազդել Իրանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների վրա։ Այդ ընթացքում մենք աջակցել ենք մեր տարանցիկ կապերին»,- հայտարարել է նա։
Մուստաֆաևը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը շատ կարևոր նախագիծ է երկու երկրների համար:
«Ներկայումս մենք աշխատում ենք այդ նախագծի վրա։ Մենք նաև այսօր բանակցություններ ենք վարել նավթագազային ոլորտում համագործակցության վերաբերյալ, և աշխատանքային խումբը շարունակում է քննարկումները։ Մոտ ապագայում լավ արդյունքների ականատես կլինենք»,- ասել է նա։
Ղասիմին հիշեցրել է, որ ադրբեջանցի ներդրողները գումար են ներդնում Աստարիայի տերմինալում։ Նա պատմել է, որ կողմերը պայմանավորվել են Աստարա քաղաքում հանդիպում անցկացնել և բանակցություններ վարել այդ հարցի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







