Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն կիսում է բժիշկների կարծիքը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բազմապրոֆիլային կլինիկա տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է ռեանիմատոլոգ Գիորգի Գրիգոլիան՝ Սաակաշվիլիի վիճակը գնահատելու համար Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված խորհրդի ներկայացուցիչը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Առողջապահության նախարարությունը կապահովի, որ Սահակաշվիլիի տեղափոխությունը կայանա։ Տիկարաձեի դիրքորոշումը հիմնված է նրանով, որ նա բժիշկ է, ոչ թե քաղաքական գործիչ։ Նա համաձայնեց բոլոր փաստարկների հետ և հավանաբար կփորձի ինչ-որ բան անել: Այսինքն՝ նա համաձայն է, որ անտեղի է նման ծանր հիվանդին բուժել այդ հաստատությունում և ավելի լավ է նրան տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա։ Այս հանդիպումից դրական տպավորություն ունեմ։ Տիկին Եկատերինան և նրա տեղակալը շատ ավելի մոտ են բժիշկների կարծիքին, քան քաղաքական առաջնորդների»,- ասաց Գրիգոլիան։
Նախօրեին Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիային կից մի խումբ բժիշկներ Սաակաշվիլիի վիճակը գնահատել էին ծանր՝ խորհուրդ տալով նրան տեղափոխել մասնավոր հիվանդանոց։ Նրանց եզրակացության համաձայն՝ տևական հացադուլի հետեւանքով հիվանդի մոտ առաջացել է Վերնիկեի էնցեֆալոպաթիա, պրոգրեսիվ հիպոկալեմիա, թալասեմիա, մեծ է ստամոքս-աղիքային արյունահոսության հավանականությունը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նրանց եզրակացությունը կեղծ է անվանել՝ խոստովանելով, որ ապագայում դա կարող է հիմք ծառայել ինչպես Լոմջարիային, այնպես էլ խորհրդի անդամներին պատասխանատվության ենթարկելու համար։
Իշխանությունները հրաժարվում են հոսպիտալացնել Սաակաշվիլիին՝ պատճառաբանելով անվտանգության նկատառումները: Իշխող «Վրացական երազանք»-ը կարծում է, որ երրորդ նախագահի կողմնակիցները կարող են հարձակվել քաղաքացիական կլինիկայի վրա և փորձել առևանգել հիվանդին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







