Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:51

Ռուսաստանը շփման մեջ է թե’ Ադրբեջանի, թե’ Հայաստանի հետ. Զախարովա

Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից երևում է, որ կողմերը տրամագծորեն հակառակ են գնահատում իրավիճակը և միմյանց մեղադրում կատարվածի մեջ:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին։

Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար, հայտարարել Է Զախարովան։

«Երեկ տեղի է ունեցել մեր երկրի նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Այդ միջնորդական ջանքերի արդյունքում մարտերը դադարեցին երեկոյան։ Լարվածության թուլացման նպատակով շարունակվում է համատեղ աշխատանքը։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել կողմերին՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման», — նշել է Զախարովան։

Զախարովայի խոսքով, վերջին իրադարձությունները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ապա նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը։ Նոյեմբերի 10-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացել են ինչպես առանձին, այնպես էլ համատեղ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այժմ Մինսկի խմբի եռանախագահները Վիեննայում են՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Մենք կրկին կարևորում ենք համանախագահների՝ տարածաշրջան այցի շուտափույթ կազմակերպումը», — ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ իրականացվում են համապատասխան խորհրդակցություններ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Զախարովայի տեղեկացմամբ, այնտեղ ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+