Ռուսաստանը Թուրքիայի հետ քննարկում է ռուսական ռազմական արտադրանքի մատակարարումները ու սպառազինությունը համատեղ մշակելու հարցը:
Այս մասին «Интерфакс»-ին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Շարունակվում են բանակցությունները ռազմական նշանակության ժամանակակից ռուսական արտադրանքի մատակարարման, ինչպես նաև սպառազինության համատեղ մշակման շուրջ», — ասել է Շուգաևը «Dubai Airshow-2021»-ի շրջանակներում:
Շուգաևը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների և Անկարային C-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին:
«Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը կայուն զարգանում է»,-հայտարարել է Շուգաևը:
«РИА Новости»-ին հայտնել է, որ Մոսկվան բանակցում է Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի ստեղծման հարցում հնարավոր օգնության շուրջ:
«Քանի դեռ մենք գտնվում ենք այդ նախագծի շուրջ բանակցությունների փուլում, Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիայի Հանրապետությանը», – ասել է Շուգաևը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







