Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Բայդենը երկարացրել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել ևս մեկ տարով երկարեցնել Իրանի նկատմամբ այսպես կոչված արտակարգ դրության ռեժիմը, որը միակողմանի պատժամիջոցներ Է նախատեսում այդ երկրի դեմ: Այս մասին հետևում է ԱՄՆ-ի առաջնորդի հայտարարությունից, փոխանցում է ТАСС-ը։

Բայդենն ընդգծել է, որ «Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները դեռ չեն կարգավորվել», իսկ «1981 թվականի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացը շարունակվում է»: Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջեւ, այսպես կոչված, Ալժիրյան համաձայնագրերի մասին է, որոնք հանգեցրել են ամերիկացի դիվանագետների ազատ արձակմանը, որոնք ավելի քան մեկ տարի Թեհրանում որպես պատանդ են եղել 1979 թվականի հեղափոխությունից հետո: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, ամրագրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

1979 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրել է թիվ 12170 հրամանագիրը՝ ի պատասխան Թեհրանում ամերիկացիների պատանդառման: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը կարգադրություն է տրվել արգելափակել Միացյալ Նահանգներում բոլոր պաշտոնական իրանական ավուարները, այդ թվում ՝ ամերիկյան բանկերում եւ դրանց արտասահմանյան մասնաճյուղերում եւ բաժանմունքներում հաշիվները: Փաստորեն դա նշանակում էր Իրանի դեմ առաջին պատժիչ տնտեսական միջոցների կիրառում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+