Ֆրանսիան Իրանից ակնկալում է շուտափույթ վերադարձ ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցության վերսկսմանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հինգշաբթի տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Մենք նախկինի պես խիստ մտահոգված ենք, որ Իրանը չի կատարում ՄԱԳԱՏԷ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները։ Իրանը պետք է անհապաղ վերսկսի երկխոսությունը և համագործակցությունը գործակալության հետ չլուծված հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար, ներառյալ՝ երաշխիքների գծով պարտավորությունների հետ կապված հարցերը, որոնք համաձայնեցվել են ՄԱԳԱՏԷ — ի հետ այս տարվա փետրվարին Իրանի կողմից լրացուցիչ արձանագրության և Վիեննայի համաձայնագրի ստուգման միջոցների միակողմանի կասեցումից հետո», — հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ԶԼՄ-ների համար ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







