ԱՄՆ մեկնող օտարերկրացիները նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են): Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը ախտահանելը, լվանալը և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







