Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:18

Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ Իրաքում և Սիրիայում գործառնությունների ժամկետների երկարաձգման մասին

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի տեղակայման երկարաձգման մասին:

«Սիրիան վճռականորեն դատապարտում է մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ Իրաքում և Սիրիայում Թուրքիայի նախագահի որոշմամբ զինված ուժերի օգտագործման թույլտվությունը երկու տարով երկարաձգելու մասին», — Դամասկոսի հայտարարությունը մեջբերում է РИА новости-ն։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ «Թուրքիայի նախագահի քաղաքականությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության համար՝ կապված Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտմամբ շարունակվող հարձակումների հետ»:

Ըստ հաղորդագրության, Սիրիան իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և միջազգային օրենսդրության շրջանակներում սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Դամասկոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել թուրքական իշխանություններին Սիրիայի դեմ ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ի նիստում երկու տարով երկարացրել Է Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի օգտագործման թույլտվությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+