Թուրքիայում ձերբակալել են չորս ռուսի, մեկ ուկրաինացու և Ուզբեկստանի մեկ քաղաքացու, հաղորդում Է РИА новости-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են ռազմական և քաղաքական լրտեսության, ինչպես նաև չեչեն ընդդիմադիրների վրա հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով։
Հոկտեմբերի 9-ին CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայում լրտեսության կասկածանքով 6 օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են զենք եւ ՌԴ անձնագրեր: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղեկություններ չունի Թուրքիայում ռուսաստանցիների ձերբակալության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







