Ադրբեջանը Իրանի հետ հարաբերություններում պահպանվող լարվածության ֆոնին վերջերս սկսել է խոչընդոտել Իսլամական Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հայտարարել է իրանա-ռուսական առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ Սեյիդ Ջալալիֆարը, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը։
«Դեպի Ռուսաստան մեր արտահանման ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում պարենային և գյուղատնտեսական ապրանքներին, որոնց մեծ մասը մեկնում են ադրբեջանական Աստարա սահմանով, այդ ուղղությամբ մենք բախվում ենք սաբոտաժի և Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցելու մերժման հետ», — նշել է Սեյիդ Ջալալիֆարը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը ուղղակիորեն չի խոսում այն մասին, որ սահմանը փակ է, սակայն արհեստական խոչընդոտներ են ստեղծում իրանցի գործընկերների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







