Հոկտեմբերի 14 — ին իսպանական Տարագոն քաղաքում կայացել է Balloon World Cup խաղի աշխարհի առաջին առաջնությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Մրցաշարն անցկացվել է 8 մետրանոց կորտում, իսկ կենտրոնում տեղադրել են ավտոմեքենա, բազմոցներ և այլ իրեր, որոնք խանգարել են խաղացողներին: Խաղի միակ կանոնը՝ պահել գնդակը օդում, քանի դեռ հնարավոր է, և չեն խանգարում հակառակորդին։ Խաղացողը ստանում է միավոր, եթե մյուս մարզիկը չի հասցնում հարվածել գնդակին, և այն անդրադառնում է հատակին։
Աշխարհի առաջնությունը կազմակերպել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կիբերսպորտի մեկնաբան և բլոգեր Իբայ Լիանոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







