Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 06:21

«Տարբեր ոստիկանական ուժեր են գտնվում Գորիսում». փոխքաղաքապետն ահազանգեր է ստացել

Ամենակարևորը տրամադրվածությունն ու հաղթանակի ձգտումն է: Տեսնելով մարդկանց տրամադրվածությունը՝ համոզված եմ, որ հաղթանակն առջևում է: Ես հուսով եմ, որ մեր համայնքի բնակիչները  ըստ արժանվույն կգտնահատեն մեր համայնքում 2017-ից մինչև օրս Առուշ Առուշանյանի կառավարաման ժամանակ տեղի ունեցող գործընթացները: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է Գորիսի ավագանու թեկնածու, Գորիսի  փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Երեկվանից իշխանական մամուլով  իմ և Առուշ Առուշանյանի անձի հետ կապված  հրապարակվեց մի տեղեկություն, թե, իբրև, ես ցուցմունք եմ տվել Առուշ Առուշանյանի դեմ: Նման բան պարզապես չի կարող լինել: Թող չերազեն անգամ, որ նման բան կարող էր լինել»,-ասաց նա՝ նշելով, որ հրապարակված տեղեկությունների հարցով դատական գործընթաց են սկսելու:

«Նաև տեղեկություն տարածվեց, որ Առուշանյանը, իբրև թե, համաձայնության է գնացել իշխանության հետ ու իր ազատության դիմաց պատրաստ է հրաժարվել Գորիսի համայնքապետի պաշտոնից: Դա ևս բացարձակ ապատեղեկատվություն է»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ  տեղամասերից ահազանգեր են ստացել:

«Հրահրում են այլ քայլերի դիմել: Բացի այդ, տարբեր ոստիկանական ուժեր են գտնվում Գորիսում: Ուզում են Գորիսում վախի մթնոլորտ ստեղծել, բայց գորիսեցին վախեցող տեսակ չէ»,-ասաց նա՝ կոչ անելով չգնալ սադրանքների:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Հիշեցնենք նաև, որ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն օրերս 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: 
Իսկ Գորիսի համայնքապետի թեկնածու, այժմ Գորիսի քաղաքապետ հանդիսացող Առուշ Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու մեջ, նա կալանքի տակ է հուլիսի 16-ից: Նշենք, որ Առուշանյանը մասնակցում է Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+