Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

ԱՄՆ-ն դատապարտել է Ղրիմում կայացած մարդահամարը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի տարածքում մարդահամարի անցկացումը, և այդ գործողությունները գնահատում է որպես Ուկրաինայի անկախությունը խաթարելու փորձ:

«Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի բնակչության մարդահամարը օկուպացված Ղրիմում՝ որպես Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլելու հերթական փորձ», — ասված է դեսպանատան Facebook-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Եվրամիությունն իր հերթին դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմում բնակչության մարդահամարը և ղրիմցիների՝ ռուսական բանակ զորակոչը:

«Այդ միջոցառումները կոչված են լեգիտիմացնելու թերակղզու անօրինական բռնակցումը»,– հոկտեմբերի 15-ին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը։


Բրյուսելը Մոսկվային կոչ է անում դադարեցնել Ղրիմում միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար նորմերի խախտումը: Եվրոպան շարունակելու է հավատարիմ մնալ բռնակցումը չճանաչելուն և ջանքեր գործադրել դրա դադարեցման համար, ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+