Հոկտեմբերի 17-ին Իսրայելում կսկսվեն Blue Flag ռազմաօդային ուժերի միջազգային զորավարժությունները, հաղորդում Է NEWSru.co.il.-ը։
Վարժանքներին, որոնք մեկնարկում են Իսրայելի հարավում գտնվող «Ուվդա» ավիաբազայում և կտևեն մինչև հոկտեմբերի 28-ը, կմասնակցեն օդաչուներ Իսրայելից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից և Հունաստանից:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դրանք կլինեն աշխարհի ամենամասշտաբային ՌՕՈՒ զորավարժությունները, որոնց նպատակն է ամրապնդել ռազմավարական և միջազգային համագործակցությունը, ուսումնասիրել և խորացնել 5-րդ և 4-րդ սերնդի ինքնաթիռների ինտեգրումը բարդ օպերատիվ խնդիրների իրականացման ժամանակ:
Նշվում է, որ զորավարժությունների ժամանակ, որոնց կմասնակցեն հինգերորդ սերնդի F-35i «Ադիր» կործանիչները, կմշակվեն փոխգործակցություն օդային մարտի ժամանակ, ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելը, հակառակորդի տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի չեզոքացումը և այլ սցենարներ:
Blue Flag ռազմաօդային ուժերի միջազգային վարժանքներն Իսրայելում անցկացվում են 2013 թվականից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







