Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

Սոցիոլոգիական հարցումները վկայում են Ջո Բայդենի վարկանիշի անկման մասին

Պաշտոնը ստանձնելուց գրեթե 9 ամիս անց ամերիկացիները բողոքում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից:

Անցյալ շաբաթ անցկացված մի շարք համազգային հարցումների ընթացքում ընտրողների միջինը 49,2 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է Ջո Բայդենի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքից, մինչդեռ 44,5 տոկոսը գոհ է նրանից:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը, վերջին հինգ սոցհարցումներում, որոնց արդյունքները հրապարակված են RealClearPolitics կայքում, նախագահի աշխատանքից դժգոհ անձանց թիվը գերազանցել է վերջինիս աշխատանքից գոհ անձանց թվին:

Վերլուծաբանները նշում են, որ Բայդենի վարկանիշի անկումը հատկապես նկատելի է անկախ ընտրողների շրջանում, որոնք օգնել են նրան հաղթել նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ տարի Սպիտակ տան համար մղվող պայքարում:

Քաղաքագետները վարկանիշի անկումը բացատրում են մի քանի գործոններով, ինչպիսիք են Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերումը, Վաշինգտոնում հանրապետականների ​​և դեմոկրատների միջև քաղաքական տարաձայնությունները ազգային պարտքի վերին շեմի բարձրացման վերաբերյալ, կորոնավիրուսային նոր դեպքերի թվի ավելացումը երկրում և այլն:

FiveThirtyEight կայքը նշել է, որ 1945 թվականից ի վեր միայն երկու նախագահներ, այդ թվում՝ Թրամփը, իրենց նախագահության նույն տարիներին միաժամանակ Բայդենից ցածր վարկանիշներ են ունեցել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+