Բոսնիայում 72-ամյա տղամարդը կնոջ համար պտտվող տուն է կառուցել, որպեսզի պատուհանից տարբեր տեսարաններ լինեն: Տունն իր լրիվ շրջապտույտը կատարում է 22 վայրկյանում։
Տղամարդը պատմել է, որ «հոգնել է կնոջ բողոքներից և անվերջանալի վերանորոգումից»: «Ես ասացի, որ կառուցեմ պտտվող տուն, պտտիր այն ինչպես ուզում ես»,- հավելել է նա: Այս մասին գրում Է Reuters-ը։
Նախագծի իրականացման համար պահանջվել է 6 տարի։ Շինարարության ժամանակ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածով։ «Ես բժիշկներին խնդրել եմ փորձել իմ կյանքը երկարաձգել առնվազն մեկ տարով, քանի որ ամբողջ նախագիծն իմ գլխում է, ոչ ոք չի իմանա, թե ինչպես այն ավարտել»,- պատմել է նա:
Տղամարդը հավելել է, որ նախագիծը նորարարություն չէ։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է միայն ժամանակ և ցանկություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







