Ամերիկյան ռազմական ինքնաթիռը ռազմական օգնության խմբաքանակ է հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ ռազմամթերք, բարձր ճշգրտության սպառազինություն և ռադիոլոկացիոն դիտարկման միջոցներ: Այս մասին ասված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Բացի ավելի վաղ համաձայնեցված 250 մլն դոլարի օգնությունից, Ուկրաինան ամերիկյան գործընկերներից ստանում է ևս 60 մլն դոլարի բժշկական գույք, սպառազինություն, անհրաժեշտ զինամթերք, բարձր ճշգրտության սպառազինություն և ռադիոլոկացիոն դիտարկման միջոցներ», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







