Լիբանանի պետական էլեկտրական ընկերությունը կարող է վերսկսել երկրի քաղաքների էլեկտրաէներգիայի մասնակի մատակարարումը հոկտեմբերի 11-ին, հայտնում է ТАСС-ը ՝ վկայակոչելով հանրապետության էներգետիկայի և ջրային պաշարների նախարարության աղբյուրին:
Լիբանանում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ՝ երկու խոշորագույն էլեկտրակայանների կանգնեցման պատճառով: Ինչպես տեղական ԶԼՄ-ներին հայտնել է պետական էլեկտրական ընկերության ներկայացուցիչը, Դեյր Ամմար ՋԷԿ-ը երկրի հյուսիսում և Զահրանի ՋԷԿ-ը երկրի հարավում դադարեցրել են աշխատանքը ՄԱԷ-ից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Լիբանանի կառավարությունն ավելի վաղ միջոցներ է հատկացրել վառելիքի շտապ գնման համար։ Էլեկտրամատակարարման խափանումները կարող են տեւել երկու շաբաթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







