Հոկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ին կնվազի 8-10 աստիճանով։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







