Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել հրաժարվել օտարերկրյա ուժերից անվտանգության գնման պատրանքից և ապավինել սեփական ժողովրդին։
Ադրբեջանի կողմից իրենց երկրի անվտանգություն ապահովման համար այլ պետություններին ապավինելու քաղաքականությունը պաշտոնյան անտրամաբանական և ոչ խելամիտ է որակել։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմական մրցակցության, բուն Ադրբեջանին վնաս հասցնելուն՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի ոչնչացմանը։ Բացի այդ, որքան մեծ է օտարերկրյա ուժերի դերը, այնքան նրանցից կախվածությունն ավելի խորն է։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր անվիճելի տերություն է տարածաշրջանում, ապա դա նրա ինքնուրույնության և օտարերկրյա ուժերից անկախ լինելու շնորհիվ է»,- ընդգծել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







