Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին ժամանեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին, գրում է ArmSport.am-ը։
Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 4-ի երեկոյան հավաքականն առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։
J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







