Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չի կարողանում խաղաղության դարաշրջան հաստատել սեփական երկրում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինիս համոզմամբ՝ ՀՀ վարչապետը դադարել է լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, նա բանակցային գործընթացի օբյեկտ է։
«Ուղղակի հարց է առաջանում՝ լու՞րջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ։ Զավեշտալին այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է»,- ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այս իշխանությունները պետք է հեռանան։
«Ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած մարդն ուղղակի հոգնում է։ Չի ստացվելու, դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,- նկատեց Քոչարյանը։
Անդրադառնալով Արցախի անվտանգության խնդրին՝ Քոչարյանը մատնանշեց, որ Արցախն այսօր անորոշությունների մեջ է։
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, ձեռքերը լվանում են Արցախից և ամբողջ պատասխանատվությունը հասցեագրում Ռուսաստանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






