Նոր հիասքանչ տեսարժան վայր է ի հայտ եկել Նյու Յորքում` ապակե հատակով դիտահարթակ, մոտ 305 մետր բարձրության վրա: Այդ մասին գրում է Esqire-ն։
Summit One Vanderbilt հարթակը գտնվում է Միդթաունի (Մանհեթենի կենտրոնական մաս) ամենաբարձր երկնաքերում: Kohn Pedersen Fox ճարտարապետական ընկերության նախագծի արժեքը 3,3 միլիարդ դոլար է:
Այցելուների համար հարթակը կբացվի հոկտեմբերի 21-ին։
Այս ժամանցի վայրն իր մեջ ներառում է բացօթյա դիտահարթակ՝ ավելի քան 364 մետր բարձրության վրա, որին կարելի է հասնել թափանցիկ վերելակներով, որոնք 305 մետր ճանապարհն անցնում են 42 վայրկյանում: Յուրաքանչյուր վերելակ ունի 8,3 քառակուսի մետր տարածք. այն աշխարհի ամենամեծ արագընթաց ապակե հատակով վերելակն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։










