Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունն առաջատարն է

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունն առաջատարն է

Վրաստանում իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունն առաջատարն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին հաղորդում Է TACC-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրատեղամասերում առկա տվյալների (ավելի քան 56%) մշակումից հետո իշխող կուսակցությունը հավաքել է 47,66%:

Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է՝ 31,06% ձայներով։ Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա վրացական հինգ խոշոր բնակավայրերում, որոնք օգտվում են ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակից: Այդ քաղաքաներն են Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին, Փոթին և Ռուսթավին: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրատեղամասերի ավելի քան 50 տոկոսի ձայների հաշվարկից հետո թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել 50-տոկոսանոց արգելքը:

Թբիլիսիում երկրորդ փուլում կպայքարեն «Վրացական երազանքի» գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: Առաջին փուլում Կալաձեն հավաքում է ձայների 45,32 տոկոսը, իսկ Մելիան՝ 34,15 տոկոսը: Բաթումում քաղաքապետի պաշտոնին հավակնում են Գեորգի Կիրտաձեն՝ «Ազգային շարժումից» և Արչիլ Չիկովանին՝ «Վրացական երազանքից»: Քութայիսում երկրորդ փուլ են անցնում «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու Խաթիա Դեկանոիձեն (43,81%) եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ Իոսիֆ Խախալեիշվիլին (41,76%):

Փոթիում երկրորդ փուլ են անցնում իշխող կուսակցության թեկնածու Բեկա Վաչարաձեն (47,73 տոկոս) և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուլուգավան (37,44 տոկոս): Ռուսթավի քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն իշխող կուսակցության ներկայացուցիչ Նինո Լացաբիձեն (44,92 տոկոս) և «Միասնական ազգային շարժման» թեկնածու Դավիթ Կիրկիտաձեն (43,81 տոկոս):

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+