Իսպանիայի Պալմա կղզում (Կանարյան կղզիներ) տասներորդ օրը ժայթքող հրաբխի լավան հասել է օվկիանոս, հայտնել են Կանարյան կղզիների արտակարգ իրավիճակների ծառայությունները:
«Լավան արդեն հասել է ծով», — նշված է ծառայության Twitter-ում:
Կանարյան կղզիները ողողում է Ատլանտյան օվկիանոսը, սակայն Իսպանիայում «ծով» բառը օգտագործվում է նաև օվկիանոսի մասին խոսելիս:
«Ծովի հետ լավայի շփումը կարող է առաջացնել պայթյուններ և առողջության համար վնասակար գազերի արտազատում: Եթե դուք գտնվում եք Տասակորտեի մեկուսացված տարածքում, ապա ամենաապահով վայրը ձեր տունն է», — ասվում է հաղորդագրության մեջ: Փորձագետները նաև զգուշացնում են, որ եթե մարդը փողոցում է, ապա անհրաժեշտ է «ապաստան» գտնել:
Պալմա կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Ավելի վաղ Իսպանիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը գրանցել էր սեյսմիկ ակտիվության աճ: Մինչ օրս լավան ավերել է մոտ 700 շենք: Պալմայի մոտ 6 հազար բնակիչներ տարհանվել են, ևս մի քանի ափամերձ շրջանների բնակիչներ ստիպված են մնալ տանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







