Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

«C-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն նոր պատժամիջոցներ Թուրքիայի դեմ»․ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության C-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությունը, որ Անկարան կարող է գնել C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հերթական խմբաքանակը:

«Մենք բավականին հստակ սահմանել ենք, երբ մշակեցինք CAATSA-ն (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին օրենք), որ ռուսական բանակի կամ հատուկ ծառայությունների հետ նշանակալի համագործակցության մեջ եղող ցանկացած կառույցի դեմ պատժամիջոցներ են իրականացվելու»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի կողմից C-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Էրդողանն ասել էր, որ Անկարան, չնայած Վաշինգտոնի ճնշմանը, կարող է գնել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ:

Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ Սիրիան, Աֆղանստանը և Լիբիան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+