Դատարանը 6 ամսվա տնային կալանքի է դատապարտել 2016 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակման մեջ մեղադրվող երկու մեղադրյալներից մեկին, հաղորդում է թուրքական «Anadolu» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դատապարտյալը ծագումով հայ է, հարձակման երկրորդ կատարողի ինքնությունը դեռ հայտնի չէ։ Գործը սեպտեմբերի 24-ին քննվել է Մարսելի Վերաքննիչ դատարանում։
«Հայի մեղքն ապացուցվել է այն մատնահետքերի հիման վրա, որոնք առկա էին հյուպատոսություն նետված «Մոլոտովի կոկտեյլով» շշերից մեկում», — գրում է գործակալությունը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ դատավոր Կարինա Սաբուրինը մեղադրյալին դատապարտել է երեք տարվա հետաձգված ազատազրկման՝ «այն վայրի վրա հարձակման համար, որը հարգանք է պահանջում»՝ նրան 6 ամսով տնային կալանքը փոխարինելով «էլեկտրոնային թևակապի» կրմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







