ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտված արագ շախմատի Champions Showdown մրցաշարում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը գրավեց 7-րդ տեղը։ Այս մասին տեղեկանում ենք uschesschamps.com-ում հրապարակված վարկանիշային տվյալներից։
Արոնյանը վերջին տուրերում նախ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, ապա պարտվեց մրցաշարի առաջատար Լեյնիեր Պերես Դոմինգեսին:
Հայ գրոսմայստերն իր 4 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: Գարի Կասպարովը գրավեց 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր արդյունքներով առաջատարը Լեյնիեր Դոմինգեսն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







