Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:21

Արցախի հարցերով հանձնաժողով ունենալու նախագիծը չընդունվեց

 Աժ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է ՀՀ ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով։

Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը:

«Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք, իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,- հայտարարեց  նա։

Հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ.

«Այս նախագծով առաջարկվում է լիազորությունների այն մեծ մասը, որը միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա վերապահված է ՀՀ-ի և Արցախի միջև ձևավորված և արդյունավետ գործող ձևաչափին, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակի»:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով:

«Մենք պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար բոլորին, նախևառաջ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Ցավով պետք է արձանագրեմ, որ այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին»,- ընդգծեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Քննարկումից հետո մերժվեց «Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը»՝  «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով» անվանափոխելու «Հայաստան» դաշինքի առաջարկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ իշխանական մեծամասնությունը մերժել էր Արցախի հարցերով առանձին մշտական հանձնաժողով ստեղծելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+