Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպումը

Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին և Վրաստանի վարչապետին այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների վրա։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և հակահայկական հռետորաբանությանը, որը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակությամբ արձանագրել են վերջին երեք տարում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի էական ակտիվացումը, ինչը նոր թափ է հաղորդել հայ-վրացական համագործակցությանը։


Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվում են ամբողջովին թափանցիկ, ազատ և արդար, և դրանց արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններն են՝ օրենքի գերակայության ամրապնդումը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար խաղաղության և զարգացման դարաշրջան բացելը։Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի հետագա զարգացման ուղիները։ Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու արտաքին առևտրաշրջանառության ծավալը։ Այս առումով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Վրաստանում՝ այս տարեվերջին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնություններ մշակել տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+