Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 03:26

Խաչատուր Սուքիասյանը պետք է ԱԺ ամբիոնից հերքի այն տեղեկությունները, որոնք արել է Սերժ Սարգսյանի հասցեին․ փաստաբան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մանիկյանը հայց է ներկայացնում ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։

Փաստաբանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները հերքի հենց ԱԺ ամբիոնից։ Ամրամ Մակինյանի խոսքով՝ բոլոր ստերի հետևից գնալու են։

«Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերատարությունից։ Այսօրվանից մենք հայտարարում ենք, որ գալու է ստի վերջը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանի փաստաբանը։

Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանից պահանջում են մեկ միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Այն  պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, թե  ՀՀ երրորդ նախագահը  կազինոներում 100 մլն դոլար է պարտվել, ինչպես նաև նրա նախագահության տարիներին կոռուպցիան աննախադեպ մեծ մասշտաբներ է ունեցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+