Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:33

Վահան Քերոբյանը թող այցելի գյուղեր, ոչ թե աշխատասենյակից խոսի․ խաղողագործները դժգոհում են մթերման գնից

Այսօր Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ դարձյալ ճանապարհ են փակել։ Նրանք դժգոհում են, որ վերամշակող ընկերություններն առանց հիմնավորման նվազեցրել են  խաղողի  մթերման գները։

 Armenia Today-ն այցելել է Արարատի մարզի Լուսառատ համայնք, որտեղ մեծ ծավալներով տեխնիկական սորտի խաղող է մշակվում։

 Խաղողագործները բողոքեցին, որ գործարանները կիլոգրամի դիմաց ընդամենը 110 դրամ են առաջարկում, ինչը խաղողի ինքնարժեքն է կազմում։

Լուսառատի բնակիչների փոխանցմամբ՝ խնդիրը լուծելու նպատակով հանդիպել են Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետին։ Վերջինս հավաստիացրել է, որ չորեքշաբթի օրը խաղողի մթերման, գնի հետ կապված հարցերը կկարգավորվեն։

 Գյուղացիներն առաջարկում են, որ խաղողի մթերման միասնական գին սահմանվի։

«Պետությունը վերամշակող ընկերություններին  սուբսիդավորում է, որ մթերում կազմակերպեն, սակայն, անհիմն պատճառաբանությամբ արհեստական գները նվազեցնում են։ Ասեցին՝  այգի հիմնեք, մենք էլ հիմնեցինք, բայց հիմա բերքը չենք կարողանում իրացնել»,- նշեցին նրանք։

Խաղողագործների պնդմամբ՝ եթե մթերման հարցը չլուծվի, բերքահավաքից հետո քանդելու են խաղողի այգիները։

Նրանց խոսքով՝ պետությունը չի մտածում գյուղացիների մասին։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին էլ հորդորում են գյուղ այցելել և տեղում ծանոթանել խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+