Ռուս հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն աջակցել է Հայաստանի հավաքականի խաղացողներին:
Առուստամյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի հետ, ովքեր նախօրեին 2022 թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Սկոպյեում հանդիպել են Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Առուստամյանը շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստներին արտահայտած հույզերի համար:
Ավելի վաղ Instagram-ի իր էջում Առուստամյանն իր ընթերցողներին ասել էր, որ Հայաստանի հավաքականն իր խմբում առաջատարն է:
Հիշեցնենք, որ 2022 թ․ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Արտագնա հանդիպումը գոլազուրկ էր՝ ոչ -ոքի: Հայաստանն ընթացիկ որակավորման փուլում առաջին անգամ միավորներ կորցրեց, սակայն պահպանեց առաջատարությունը խմբում:
J խմբի մյուս հանդիպումներում Ռումինիան հյուրընկալվելիս 2: 0 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Գերմանիան նույն արտագնա խաղում հաղթեց Լիխտենշտեյնին:
Այսպիսով, չորս տուրից հետո Հայաստանը 10 միավորով մնում է խմբի միանձնյա առաջատարը: Գերմանիայի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է: Հյուսիսային Մակեդոնիան ունի 7, իսկ Ռումինիան՝ 6 միավոր: Իսլանդացիները երեք միավորով հայտնվել են նախավերջին տեղում: Լիխտենշտեյնի հավաքականը վաստակած միավորներով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:
Սեպտեմբերի 5 -ին մեր ֆուտբոլիստները արտագնա հանդիպում կանցկացնեն Գերմանիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կխաղան Լիխտենշտեյնի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







