«Թալիբան» արմատական շարժման քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին ուրբաթ օրը հաղորդեց Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ նոր վարչակազմում կլինեն նաև մոլլա Յակուբը (Թալիբանի առաջին առաջնորդ մոլլա Օմարի որդին) և Դոհայում արմատականների ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբաս Ստանեկզայը: Սպասվում է, որ թալիբները կհրապարակեն իրենց կաբինետի կազմը սեպտեմբերի 3-ին:
«Թալիբան» շարժումը սկսել է Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու լայնածավալ գործողություն այն բանից հետո, երբ այս տարվա գարնանը ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է իր զորքերը դուրս բերել այնտեղից: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց և լքեց երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտան Քաբուլ: Ամերիկյան զորքերը երեքշաբթի երեկոյան ամբողջությամբ լքեցին Աֆղանստանը՝ վերջ դնելով իրենց 20-ամյա ներկայությանն այդ երկրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






