Կուբայի իշխանություններն ավելի քան 10 հազար բնակչի են տարհանել երկրի արևմտյան շրջաններից՝ կապված այդ հատվածներում «Իդա» փոթորկի հարվածելու վտանգի հետ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փոթորիկն արդեն անցել է Կուբայի արևմտյան Հուվենտուդ կղզու վրայով, այդտեղ ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իշխանությունները հայտնել են, որ խոշոր վնաս չի հասցվել:
«Իդա» արևադարձային փոթորկի ներսում այս պահին քամու ուժգնությունը կազմում է 36.5 մ/վ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







