«Դոմոդեդովո» օդանավակայանում Մոսկվա-Գելենջիկ ինքնաթիռի «ականապատման» մասին անանուն տեղեկություն է ստացվել։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Անանուն հաղորդագրություն Դոմոդեդովո-Գելենջիկ ինքնաթիռի ականապատման մասին։ Կատարվում է լրացուցիչ ստուգում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







