ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը պատրաստ է Քաբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նոր գրոհների, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Օդանավակայանի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Նա հայտարարել է, որ հարձակման թիրախներ են եղել «ամերիկյան բանակի թարգմանիչներն ու աշխատակիցները»՝ աֆղանցիները, որոնք աշխատում են ԱՄՆ- ում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







