Ռուս-բելառուսական «Արևմուտք -2021» համատեղ զորավարժությունները տեղի կունենան երկու երկրների տարածքում գտնվող 14 զորավարժարաններում: Ինչպես տեղեկացնում է TACC-ը՝ այս մասին հայտնել է Արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլյովը:
Նրա խոսքով՝ վարժանքն անցկացվելու է Բելառուսի Հանրապետության հինգ զորավարժարաններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքի ինը զորավարժարաններում: Նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստումը վերջնական փուլում է:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք -2021» համատեղ ռազմավարական զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







