Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:40
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 54 րոպե առաջ

ԱԱԾ-ն լրացուցիչ 360 մլն դրամ կտրամադրի հայ-ադրբեջանական սահմանի վերահսկողության ուժեղացման համար

Կառավարության օգոստոսի 18-ին ընդունած որոշման համաձայն՝ ՀՀ ազ­գային անվտան­գության ծառայության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսումները (209,229,135.95 դրամ) կուղղվեն կառավարության պահուստային ֆոնդ, այնուհետև լրացուցիչ 361 749 422 05 դրամ գումար կհատկացվի ՀՀ ազ­գային անվտանգության ծառայությանը` բնականոն գործունեության համար համապատասխան ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Նախագծի ընդունումից հետո 2021 թվականի համար ՀՀ պետական բյուջեից ՀՀ ազ­գա­յին անվտան­գության ծառայությանը կպահանջվի լրացուցիչ հատկացնել 361 749 422 05 դրամ:

Բանն այն է, որ Ադրբեջանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններում, ինչի հետևանքով ի հայտ են եկել մի շարք կարևորագույն խնդիրներ: ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականացնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության և այլ նվազագույն պայմաններով:

Բացի այդ, ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապա­տաս­խան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազմման ժամանակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+