Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Հունաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հունաստանի ԱԳՆ-ն բողոք է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության հետ: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

 «Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորոս Վարիտիմիադիսի ոչ իրավաչափ ձերբակալման և արտաքսման կապակցությամբ: Նա այսօր մեկնել է Կոստանդնուպոլիս՝ որպես Պոնտոսի հելլենիզմի ներկայացուցիչ մասնակցելու Տրապիզոնի պատրիարքական Ս. Պատարագին», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ֆեդերացիայի նախագահը մտադիր էր մի քանի հոգուց բաղկացած պատվիրակության հետ տոնական միջոցառումներ անցկացնել Պատմական Պանագիա ուղղափառ վանքում: Սակայն թուրքական իշխանությունները նրան ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում և արգելել շարունակել ուղեւորությունը: Վարիտիմիադիսը վերադառնում է Աթենք, քանի որ թուրքական իշխանություններն, ըստ էության, ձեռնամուխ են եղել նրա արտաքսմանը: Պատվիրակության մյուս անդամներն ազատ են արձակվել, և նրանց թույլ է տրվել շարունակել ուղևորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+