Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին կիրակի օրը հայտնել է, որ երկրի բնակավայրերին սպառնալիք ներկայացնող անտառային հրդեհներ այս պահին չկան: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Այս պահին չկան հրդեհներ, որոնք վտանգ են ներկայացնում բնակավայրերին։ Այրված տարածքները որևէ այլ օգտագործման տակ չեն տրվի, դրանք կվերականգնվեն», — ասել է նա։
Նրա խոսքով ՝ ներկայումս «շարունակվում է պայքարը 240 հրդեհներից 5-ի դեմ»:
Բացի այդ, Պակդեմիրլին նշել է, որ Անկարան դիտարկում է հարևան Հունաստան հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու հնարավորությունը, որտեղ վերջին օրերին մոլեգնում են անտառային հրդեհները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







