Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:47

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմոտենալ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին 5 կմ-ից ավելի խորհուրդ է տալիս չմոտենալ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նշում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում սահմանային բախումների շատ դեպքեր են եղել, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել, կան նաև տուժածներ։

«Պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել մարտական դիրքերի, գյուղերի և M16/H26 ճանապարհի՝ Իջևան և Նոյեմբերյան քաղաքների հատվածին։ Հյուպատոսական աջակցությունն անհասանելի է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, որ թեև Հայաստանում ահաբեկչության դեպքեր չկան, բայց չի կարելի բացառել հարձակման դեպքերը:

Հիշենենք, որ տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Այն ինտեսնիվ բնույթ է ստացել հատկապես երեկ։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+