Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և դերասան Բեն Աֆլեքի սիրավեպը պաշտոնապես հաստատվեց:
Ջենիֆեր Լոպեսը երեկ՝ իր ծննդյան օրը, Բեն Աֆլեքի հետ համբույրի լուսանկար է հրապարակել: Նշենք, որ երգչուհին նշում է իր 52-ամյակը:
Հավելենք, որ տևական ժամանակ զույգը չէր հաստատում սիրավեպը: Կան լուրեր, որ նրանք շուտով կամուսնան ու համատեղ կյանք կսկսեն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զույգը շքեղ առանձնատուն է պատրաստվում գնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։








