Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկած 60 կգ քաշային Ռոստոմ Մակիչյանը նախ որակավորման փուլի գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է խորվաթ Մատեյ Ռեբիչին, ապա 1/8 եզրափակչում 8-2 հաշվով պարտության է մատնել շվեդ Ալեքսանդր Վաֆային:
1/4 եզրափակչում Ռոստոմը կմրցի հնդիկ ըմբիշ Սումիթի հետ: Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 3 հայ ըմբիշ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







