Աֆղանստանի հյուսիսային սահմանները վերածվում են նոր թեժ կետերի, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Թալիբները գրեթե ամբողջովին վերահսկում են Տաջիկստանի հետ սահմանը: Իրենց դիրքերն ամրացնում են բազմաթիվ միջազգային ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում՝ «Իսլամական պետությունն» ու «Ալ Քաիդան»,- հայտարարել է նա
Տարածաշրջան են բերվում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտության գոտիների ահաբեկիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







