Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել Հայաստանի 3 մլրդ դոլարանոց զարգացման հիմնադրամ

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Linkedin սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի բարգավաճման համար 12 քայլ է առաջարկում, այդ թվում՝ 3 մլրդ դոլարանոց Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծում, ինչպես նաև 1 մլրդ դոլարանոց ֆոնդ Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումներ ներգրավելու համար։

«Մենք բոլորս ուզում ենք տեսնել բարեկեցիկ Հայաստան, սակայն, միևնույն ժամանակ, մենք բոլորս ունենք հաջողության տարբեր հայացքներ, արժեքներ, առաջնահերթություններ և չափանիշներ։ Այնպես որ, բոլորս էլ ունենք մեր սեփական լայն տեսակետը խնդիրների և գաղափարների մասին, թե ինչպես պետք է ծրագրել մեր հորիզոնը։ Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը տնտեսական աճի կայունությունն է և պետական սահմանների անվտանգությունը: Մյուսների համար դերն է համաշխարհային քաղաքականության մեջ։ Ոմանք ամեն ինչից վեր են դասում քաղաքացիների բարեկեցությունը, մյուսները՝ հայկական աշխարհի կենտրոնում լինելու երկրի կարողությունը։ Ոմանք մտածում են միջնաժամկետ հեռանկարում, մինչդեռ մյուսները մտահոգված են իրենց երեխաների կամ հայերի սերունդների ապագայով։ «Ճամփաբաժանին։ Երկխոսության հրավեր» բանավիճային զեկույցի եզրափակիչ գլուխը նվիրված է հայ ժողովրդի ապագայի տեսլականին, որն ունեմ ես և իմ գործընկերները: Ստորև բերված են իմ գաղափարները քայլերի մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի մոտենանք մեր պատկերացրած ապագային:

1) Համաձայնության գալ Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի շուրջ:

2) Ստեղծել արդյունավետ ինստիտուտներ և հակակշիռների համակարգ:

3) Իրականացնել Հայաստանի ամբողջական աուդիտ, մեր ակտիվների գույքագրում և անձնակազմի ու պետական ռեսուրսների ատեստավորում:

4) Դադարել պատրանքներ և կեղծ պատկերացումներ տածել ինքներս մեր և աշխարհի մասին ընդհանրապես։

5) Ակտիվ ներգրավել երիտասարդներին (25-35+) երկրի կյանքում, քանի որ Հայաստանի ապագան նրանցն է:

6) Վերանայել կանանց դերը մեր հասարակության մեջ և հնարավորություն տալ նրանց ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:

7) Ստեղծել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ավելի քան 3 մլրդ դոլար ծավալով:

8) Հայաստանում աշխատանքի ներգրավել կառավարչական և փորձագիտական բարձրորակ անձնակազմի:

9) Ստեղծել 1 մլրդ դոլարանոց հիմնադրամ՝ ուղղված տարբեր ձեռնարկությունների ստեղծմանը և նախկին Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումների ներգրավմանը:

10) Ստեղծել 250 մլն դոլարանոց հիմնադրամ՝ աջակցելու և զարգացնելու հայոց լեզուն և Հայաստանի մշակութային ու հոգևոր ժառանգությունը:

11) Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի գիտատեխնոլոգիական կլաստեր:

12) Բարեփոխել կրթության և առողջապահության ամբողջ համակարգը:

Անշուշտ, սրանք ընդամենը ընդհանուր ամփոփումն են իմ գաղափարների, որոնք բաց են քննարկման և բանավեճի համար։ Ամենակարևորն այն է, որ միասին մենք կարող ենք ստեղծել այն քայլերի ընդհանուր պատկերը, որ մենք ցանկանում ենք անել Հայաստանի և հայկական աշխարհի զարգացումն ապահովելու համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+