Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:56

ANCA-ն պնդում է ավելացնել ԱՄՆ ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին

Արցախին հատկացվող օգնության ավելացումը և ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության արգելափակումը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) վկայության կարևոր բաղադրիչներն են, որոնք ներկայացվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովին՝ Արտաքին օգնության օրինագիծը մշակելիս։ Այս մասին հայտնել է ANCA-ն իր կայքում տեղադրած հաղորդագրության մեջ:

Արցախին և Հայաստանին  օգնության խնդրանքը  կազմում է 350 միլիոն ԱՄՆ դոլար։ 

ANCA-ի Կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը ամփոփ տեղեկատվություն է տրամադրել պատերազմի մասին: Իր ցուցմունքում նա նշել է, որ Արցախին և Հայաստանին անհրաժեշտ են ամուր՝ երկկողմ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ և հուսալի աջակցության ծրագիր` պատերազմի և համաճարակի կործանարար հետեւանքները վերացնելու համար։ 

350 միլիոն ԱՄՆ դոլարի  հայցվող օգնությունից 250 միլիոն դոլարը պետք է տրամադրվի Արցախին, իսկ 100 միլիոն դոլարը՝ Հայաստանին:

Երիմյանը կոչ արեց Կոնգրեսին սատարել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները՝ ԱՄՆ կառավարության հետ Ադրբեջանի հարաբերություններում և դադարեցնել ցանկացած օգնություն, որը մեծացնում է Ադրբեջանի կառավարության հարձակողական կարողությունները:

ANCA-ն նաև խնդրում է Կոնգրեսին, որ միջազգային ֆինանսական հաստատությունները դեմ քվեարկեն համապատասխան հաստատության կողմից Ադրբեջանի կառավարությանը ցանկացած վարկի կամ դրամաշնորհի տրամադրմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+