Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:56

Մեզ ավելի շատ օգնում են իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող երկու բևեռները․ Մարուքյան

 ԼՀԿ-ն ստացել է իր կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ իրենք երրորդ տեղում են  գտնվում։ Հարցման արդյունքները, որոնք իրականացվել են ՀՀ խոշոր քաղաքներում, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության  նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խուսափելով որևէ թիվ  ներկայացնել։

Ասում  է՝  իրենց ուղերձներն ավելի մեծ ազդեցություն են ունեցել հանրության շրջանում, քան իրենք պատկերացրել են։ Մարուքյանը պատճառը բացատրում է․

«Մեզ ավելի շատ օգնում են իրար ոչնչացնելու մոլուցքով  տառապող երկու բևեռները։ Նրանք իրար նկատմամբ այնքան  են սրել պայքարը, որ Ազգային միասնության կառավարություն ստեղծելու և համերաշխության  ԼՀԿ-ի ուղերձը երկու անգամ ավել էֆեկտ է տվել»,- նկատեց նա։

Ըստ Մարուքյանի ՝ պայքարի դուրս եկած որևէ ուժ չի ստանալու 51 տոկոս ձայն և ժողովուրդը բոլոր քաղաքական ուժերին պարտադրելու է  ձևավորել Ազգային միասնության կառավարություն։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին մեկնարկել է  քարոզարշավը։ Հունիսի 20-ին նախատեսված  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մ ասնակցում են  25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և  4 կուսակցությունների դաշինք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+