Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:03

Զբոսաշրջիկների միջազգային թիմն արշավ է սկսել Հայաստանում (լուսանկարներ)

Փորձառու զբոսաշրջիկների միջազգային թիմը Հայաստանի տարածքով արշավ է սկսել։ Նպատակն է  40 օրվա ընթացքում հաղթահարել  832 կմ: Ինչպես հաղորդում է «Տրանսկովկասյան արահետ» հ/կ-ն, արշավը մեկնարկել է հունիսի 14-ին Արփի լճից և կավարտվի Մեղրիում։ 

Ըստ աղբյուրի, արշավի նպատակն է ընդլայնել տեղական համայնքների տնտեսական հնարավորությունները։

Արշավախմբի մասնակիցները կանցնեն Հայաստանի 6 շրջաններով՝ հաղթահարելով օրական միջինը 25 կմ։ Նրանք ոտքով են ճամփորդելու, գիշերելու են վրաններում։ Իրենց հետ վերցրել են անհրաժեշտ բոլոր պարագաները: Հաղթահարելով ճանապարհները՝ նրանք պետք է լինեն 4 լեռներում, 2 լճերում, ինչպես նաև6 քաղաքներում։ Երթուղին անցնում Է Ստեփանավան, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Սիսիան, Մեղրի ուղղություններով: 

Նշենք, որ Անդրկովկասի ու Հայկական լեռնաշխարհի տարածքում քայլարշավային արահետի ստեղծումն ու քարտեզագրումը նպատակ ունի  աշխարհին իրազեկել և առավել ճանաչելի դարձնել տարածաշրջանի բնաշխարհը, պատմական, մշակութային արժեքները եւ նպաստել բնաշխարհի պահպանմանն ու  տուրիզմի զարգացմանը։ «Տրանսկովկասյան արահետ»-ն ընդգրկում է Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը: Այն սկիզբ է առնում Վրաստանի հյուսիսից ձգվելով մինչեւ Հայաստանի հարավային դարպասներ՝ Սյունիք: 

«Տրանսկովկասյան արահետ» միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 2014 թ. ամերիկացի Թոմ Ալենի ու անգլիացի Փոլ Սթեֆընսի նախաձեռնությամբ, որին հետագայում անդամակցել են քայլարշավային արահետով հետաքրքրված ու նպատակասլաց անձինք։ «Արահետը» մեր տարածաշրջանում աշխատանքներն սկսել է 2015 թ. վերջերից, իրենից ներկայացնում է շուրջ 3000 կմ ձգվող արահետների ցանց, որը ներառում է Մեծ ու Փոքր Կովկասները՝ հյուսիս-հարավ ուղղությամբ եւ Սեւ ծովից մինչեւ Կասպից ծով՝ արեւելք-արեւմուտք ուղղությամբ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+