Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

ԱՄՆ նախագահի օգնականը հայտնել է Էրդողանի հետ Բայդենի առաջիկա բանակցությունների թեմաները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Աֆղանստանում անվտանգության ապահովումը այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, ինչպես նաև Ռուսաստանին, Չինաստանին, Սիրիային և Լիբիային վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով ՝ Բայդենը «կքննարկի անվտանգության ոլորտի միջոցառումները, այդ թվում ՝ նախագահ Էրդողանի հետ»:

«Նրանք կխոսեն Աֆղանստանի մասին, հատկապես այն մասին, թե ինչպես ենք մենք այսուհետ ապահովելու մեր դեսպանությունների անվտանգությունը»,- ասել է Սալիվանը:

Նա հայտնել է, որ նախագահները կխոսեն Սիրիայի և հումանիտար օգնության հասանելիության մասին, ինչպես նաև Արևելյան Միջերկրածովյան, Լիբիայի, քաղաքական և տնտեսական խնդիրների մասին, որոնք դժվարություններ են ստեղծել հարաբերություններում:

Սալիվանի խոսքով ՝ առաջնորդները նաև կխոսեն Ռուսաստանի և Չինաստանի մասին: Բայդենի օգնականը հանդես է եկել պնդմամբ, որ որոշ ոլորտներում Թուրքիան և ՌԴ-ն համագործակցում են, իսկ որոշ ոլորտներում նրանց շահերը հակասում են միմյանց։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ նախագահ Բայդենի հետ քննարկումների թեմաների օրակարգը ծավալուն է:

Էրդողանի խոսքով ՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում բանակցությունների սեղանին մնացած շատ հարցեր կան և դրանցից ամենակարևորը F-35 կործանիչների թեման է: Էրդողանը նաև հայտնել է, որ բանակցությունների թեմաների թվում կլինի նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+